Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Հրամայիր Տիրոջդ

Հրամայիր Տիրոջդ
22.05.2012 | 00:55

Մայիսի 22

Տե՛ր, պահանջում եմ Քո օգնությունը։
Այո՛, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացրու։ Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում։ Երբ մեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա. «Մի ուշացիր, արի, ով իմ Տեր»։
Դուք այլևս ծառա չեք, այլ բարեկամներ։ Իսկ բարեկամն իրավունք ունի հրամայելու իր բարեկամին. կարող է մտածել, թե ինչ որ ունի իր բարեկամը, նաև իրենն է` բարեկամի իրավունքով։ Սակայն սա երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել` ի հաշիվ բարեկամի, այլ պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակը և այն ամենը, որ ունի նա, և որոնք քեզ հարկավոր են։
Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է ինքնին սեփականելու իրավունք։ Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա։ Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ` ժառանգության մեջ։ Աստծո ստացվածքներից մենք մաս ու բաժին ունենք։ Դուք էլ Իմ չափով այդ իրավունքը ունեք։ Գործադրեք ձեր իրավունքը։ Մուրացկանն ուղղակի մուրում է, իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում։
Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տունը և վերցնել իրենց ուզածը։
Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ։ Նախ պետք է հաստատվի որդի լինելու իրավունքը։

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ